Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա վարչապետ @NikolPashinyan-ի հետ՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Կրկին ողջունեցի Միացյալ Նահանգների հանձնառության շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագիրը՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Ցանկանում եմ, որ սույն համաձայնագիրը հանգեցնի Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և վավերացմանը՝ հարգելով կողմերից յուրաքանչյուրի շահերը։ Այս համատեքստում վերահաստատեցի իմ լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմանը, ինչպես նաև Ֆրանսիայի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում։ Վերահաստատեցի նաև մեր պատրաստակամությունը՝ աջակցելու և նպաստելու ընթացիկ ջանքերին, այդ թվում՝ կապուղիների ամրապնդման ոլորտում՝ տարածաշրջանային բոլոր դերակատարների և գործընկերների հետ համագործակցությամբ։ Վերջում՝ ի շարունակություն վարչապետ Փաշինյանի՝ ս․թ․ հուլիսի 14-ին Փարիզ կատարած այցի, պայմանավորվեցինք, որ բոլոր ոլորտներում մեր երկկողմ հարաբերությունների խորացումը տևական կլինի։